60 հազար ստորագրությունների կրկնօրինակներ հանձնվեցին դեսպանություններին, ՄԱԿ-ի գրասենյակին և ՀՀ կառավարությանը
![]() 224 Ուրբաթ, 12 մայիսի, 2023 թ., 18:18 «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի աջակիցներն Արցախում հավաքված ավելի քան 60 հազար ստորագրությունների թղթային տարբերակների կրկնօրինակներն այսօր՝ մայիսի 12-ին, հանձնեցին Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեսպանություններին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին և ՀՀ կառավարությանը: Ակցիայի օրվա ընտրությունը խորհրդանշական էր․ 29 տարի առաջ այս օրը՝ 1994թ. մայիսի 12-ին է ուժի մեջ մտել կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը։ Արցախի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով կոչ է արվում ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումը և դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը: «Ավելի քան 150 օր, մոտ կես տարի է՝ Արցախը շրջափակման մեջ է, սակայն ցավոք մեզ մոտ՝ Հայաստանում, տպավորություն է, թե ոչինչ չի կատարվում։ 120 հազար հայեր պատանդի կարգավիճակում են։ Այն անտարբերությունը, որը կա Հայաստանում և աշխարհում, պետք է կոտրվի։ Արցախցիները խնդրեցին իրենց ձայնը հասցնել դեսպանատներին, մենք էլ աջակիցներով միացանք»,- ասաց «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի աջակից Գարիկ Գևորգյանը։ Ակցիային միացել էին նաև Հայաստանում բարձրագույն կրթություն ստացող, նախաձեռնող խմբի աջակից արցախցի մի խումբ երիտասարդներ։ «Հարազատներս, որոնք Արցախում են, լավ են, չեն բողոքում, չեն հուսահատվել և պատրաստ են պայքարի։ Ինքս էլ ամեն պահի պատրաստ եմ վերադառնալ Արցախ, միայն թե ճանապարհը բացվի»,- ասաց Առնոլդ Ղազարյանը։ Ակցիայի կազմակերպիչները շեշտեցին, որ այսքանով ստորագրահավաքը չի դադարեցվում, այն շարունակվելու է օֆֆլայն, ինչպես նաև օնլայն տարբերակով change.org հարթակում՝ https://chng.it/SpVC2Rt9 հղումով:
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբ |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
