Բելգիան դեսպանատուն կբացի Հայաստանում
![]() 197 Շաբաթ, 13 մայիսի, 2023 թ., 12:12 Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հայտարարել է Հայաստանում Բելգիայի դեսպանություն բացելու մասին։ Լահբիբը նաև հայտարարել է, որ Բելգիան ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լահբիբը հայտարարել է, որ Կովկասում Բելգիան իր ներկայությունը կապահովի նաև Հայաստանում։ Բելգիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ մինչ այս պահը Բելգիան Հայաստանի հետ աշխատել է Մոսկվայում երկրի դեսպանատան միջոցով, մինչդեռ աշխարհաքաղաքական զարգացումները պահանջում են իրավիճակի մոնիթորինգ գետնի վրա։ «Բելգիան ամբողջությամբ սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ուղղությամբ եվրոպական ջանքերին, մասնավորապես Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջոցով , որում Բելգիան ցանկանում է ներդրում ունենալ։ Մեր երկիրը նաև մեծ կարևորություն է տալիս Հարավային Կովկասում կայունությանն ու բարիդրացիությանը։ Այս տեսլականից է բխում Երևանում մեր դիվանագիտական ներկայացուցչության բացումը՝ ի լրումն Բաքվում մեր՝ արդեն իսկ գործող դեսպանատան»,-հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարարը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
