Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները գերմտահոգիչ են». Արա Պողոսյան

«Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները գերմտահոգիչ են». Արա Պողոսյան
346
Երկուշաբթի, 15 մայիսի, 2023 թ., 17:18

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները գերմտահոգիչ են։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախի ներքաղաքական կյանքում, հղի է մեծ վտանգներով։ Ենթադրելի էր, որ Արցախում պաշտոնների համար այլևս կռիվներ չեն լինի, սակայն ցավոք, ոմանց համար ամեն գնով պաշտոն ստանալն ավելի կարևոր է։ Սա նման է Ռուբեն Վարդանյանի պաշտոնազրկման ընթացքում հույսերին, թե դրանով խնդիր կլուծվի, բայց դրանով առաջացան նոր խնդիրներ։ Անկախ Սամվել Բաբայանի քաղաքական անձի մասին ունեցած կարծիքներից, այն, ինչ հիմա արվում է հավանաբար նրա ցանկությամբ, բերելու է նոր ճգնաժամ։
Ասի ասեմ, հետո չասեք, բա մենք չգիտեինք»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան