Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մեկը հող է հանձնում, մեկը՝ ընկերոջն է ծախում». Տիգրան Աբրահամյան

«Մեկը հող է հանձնում, մեկը՝ ընկերոջն է ծախում». Տիգրան Աբրահամյան
386
Երկուշաբթի, 15 մայիսի, 2023 թ., 22:54

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Շատ դժվար է քաղաքակիրթ բառապաշար ընտրել այն դատավորին բնութագրելու համար, ով քիչ առաջ 3 ամսով երկարաձգեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը:
Քաղաքական պատվեր իջեցնողից, այսպիսի խայտառակ ապօրինություններ թույլ տվողից դատավորից մինչև թուրք-ադրբեջանական ցանկություններ բավարարողները հավասարապես հանձնողի պիտակ են կրում:
Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում. մեկը հող է հանձնում, մեկը ընկերոջն է ծախում, մեկը՝ սեփական պատիվն ու արժանապատվությունը:
Մարդ ինչ աստիճանի ստորացված պետք է լինի, որ հանուն Նիկոլի քաղաքական որոշում կայացնի»: