Ի՞նչ սցենար են մտածել Սամվել Բաբայանի համար. «Հրապարակ»
![]() 363 Երեքշաբթի, 16 մայիսի, 2023 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նախօրեին կատարյալ ֆիասկո գրանցեց։ Նա ամիսներ շարունակ նախապատրաստվում էր մեծ հանրահավաքի, սակայն Ստեփանակերտի հրապարակում մի քանի հարյուր, լավագույն դեպքում՝ հազար մարդ էր երեկ կարողացել հավաքել։ Չնայած իշխանությունների հասցեին հնչող քննադատությանը և կոշտ գործողությունների անցնելու սպառնալիքներին, ակնհայտ է, որ նա չկարողացավ ճնշում գործադրել, հասնել իր նպատակին, այն է՝ նշանակվել պետնախարար: Բայց Արցախի իշխանությունները զիջեցին և հայտարարեցին ողջ քաղաքական դաշտի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին։ Որոշ տեղեկություններով, Արցախի իշխանությունների վրա Հայաստանից են ճնշում գործադրել։ Արդեն տարբեր սցենարներ են քննարկում, որ, նախ, «պետնախարար Սամվել Բաբայանի պահանջով» ադրբեջանցիները կբացեն անցակետը, որով նրա հեղինակությունը կբարձրանա, բայց շատ մարդ կհեռանա Արցախից։ Հետո նա կպահանջի ռուս խաղաղապահների հեռացումը, քանի որ նրանք չեն ապահովում իրենց անվտանգությունը, ապա Արցախի հանքերի շահագործման թույլտվություն կտա ադրբեջանական ընկերություններին՝ պատճառաբանելով, որ փողը, բոլոր դեպքերում, Արցախի բյուջե է մտելու: Եվ ադրբեջանցիները տանտիրոջ իրավունքով կապրեն Արցախում, ու Արցախը վերջնականապես կհայաթափվի։ Բայց լավատեղյակ աղբյուրն ասաց, որ բացառված է Սամվել Բաբայանի՝ պետնախարար նշանակվելը: Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ նախագահի աթոռին Արայիկ Հարությունյանն է նստած»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
