Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են խոշոր նախագծեր իրականացնել նավթագազային արդյունաբերության ոլորտում

1113
Երեքշաբթի, 16 մայիսի, 2023 թ., 20:42
Իրանի համագործակցությունը Ռուսաստանի հետ նավթագազային ոլորտում մտել է աննախադեպ փուլ, և մենք նախատեսել ենք խոշոր նախագծեր իրանական և ռուսական պետական ընկերությունների միջև։
Այս մասին երեքշաբթի օրը նավթագազային ոլորտում իրանական և ռուսական ընկերությունների առաջին հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նավթի միջազգային և առևտրային հարցերով փոխնախարար Ահմադ Ասադզադեն։
Երեքշաբթի օրն Իրանի նավթային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտում կայացել են նավթագազային արդյունաբերության իրանական և ռուսական ընկերությունների b2b հանդիպումները։
«Made in Russia» ազգային ապրանքանիշով ռուսական 28 ընկերություններ կմասնակցեն «Իրանի նավթ, գազ և նավթաքիմիական» 27-րդ միջազգային ցուցահանդեսին, որը կանցկացվի մայիսի 17-ից մայիսի 20-ը Թեհրանում։

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
56125.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
33525.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
34225.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
64025.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
63024.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
68624.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
29324.09.2026, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
31524.09.2026, 13:54