Խորհրդարանական ընդդիմությունը դեմքը փրկելու խնդիր ունի. «Հրապարակ»
![]() 281 Չորեքշաբթի, 17 մայիսի, 2023 թ., 09:12 «Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Հայաստան» խմբակցությունից մի խումբ, մեր տեղեկություններով, պատրաստվում է մայիսի 20-ին ուղեւորվել Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնք՝ մասնակցելու ՀՅԴ-ի «Կամավորական շարժում» ՀԿ-ի կազմակերպած հանրահավաքին: Նշենք, որ կազմակերպիչը ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է։ Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմքը փրկելու խնդիր ունի։ Չնայած Արցախի շուրջ զարգացումները մոտենում են կուլմինացիային, սակայն նրանք չեն պատրաստվում վերսկսել դիմադրության շարժումը: Մեր աղբյուրները տարբեր պատճառներ են հայտնում: Մեկն այն է, որ ասպարեզը հանձնում են իրենց պայքարը ծաղրողներին կամ քննադատողներին, թե իրենք մենաշնորհել են փողոցը։ Բայց «Հայաստան» դաշինքը փորձում է իր պասիվությունը քողարկել փոքրիկ գործողություններով, ասենք՝ մարզեր են այցելում, բողոքի փոքրիկ ակցիաներին են մասնակցում, Իշխան Սաղաթելյանն ու մյուսները պարբերաբար հայտարարում են, որ ժողովրդին պետք է ապստամբության պատրաստել, ասում են՝ պայքարը չի ավարտվել: Իսկ ՀՀԿ-ական թիմն ու «Պատիվ ունեմ» դաշինքն ավելի պասիվ են»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
