Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակը տեղափոխվում է. «Ժողովուրդ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակը տեղափոխվում է. «Ժողովուրդ»
239
Չորեքշաբթի, 17 մայիսի, 2023 թ., 09:48

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է Հանրապետության փողոց: Այս օրերին ՔՊ-ում վերանորոգման եւ տեղափոխման աշխատանքների հետ կապված եռուզեռ է: Մեզ հետ զրույցում ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հաստատեց գրասենյակի տեղափոխման մասին տեղեկությունը՝ նշելով, որ դեռ վերանորոգման աշխատանքներ են գնում, ուստի հայտնի չէ, թե երբ կտեղափոխվեն: «Չգիտենք՝ որքան կտեւի վերանորոգումը, հնարավոր է՝ մեկ տարի տեւի»,-ասաց նա: Ի դեպ, Հանրապետության փողոցի վրա է գտնվում նաեւ ՀՅԴ կենտրոնական գրասենյակը, որից մի փոքր այն կողմն էլ ՀՀԿ գրասենյակն է: Ստացվում է՝ ՔՊ-ն գալիս է իր սիրելի նախկիններին հարեւան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: