«Արևմուտքը հայերին ազդակներ է ուղարկում՝ քշեք ռուսներին». Լավրով
![]() 209 Չորեքշաբթի, 17 մայիսի, 2023 թ., 12:36 «Արևմուտքը հայերին ազդակներ է ուղարկում՝ քշեք ռուսներին, - «Ցարգրադ» հեռուստաալիքի հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. գրում է «Ազատություն»-ը: «Ես տեղյակ եմ (մենք նման տեղեկատվության տիրապետում ենք), որ [Արևմուտքը] հայերին ազդակներ է ուղարկում՝ «եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից՝ թե՛ սահմանապահներին և թե ՛ ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել ձեր անվտանգությունը», - պնդում է Լավրովը՝ նման պահվածքը «սադրանք» որակելով։ Նույն հարցազրույցում Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման շուրջ քննարկումներին։ «2022 թվականի աշնանը՝ կազմակերպության Երևանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ, մի փաստաթուղթ էր մշակվել, որով մեր հայ դաշնակիցների խնդրանքով նախատեսվում էր հայկական տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել։ Փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցվել էր արտգործնախարարների մակարդակում։ Հետագայում, վերջին պահին՝ գագաթնաժողովի ընթացքում, մեր հայ բարեկամները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը», - նշում է Լավրովը՝ ընդգծելով, որ այդ նախագիծն առայժմ շարունակում է մնալ թղթի վրա և պատրաստ է կյանքի կոչվելուն։ «Բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն իսկ համաձայնեցվել էր և պատրաստ էր ստորագրման, ես համոզված եմ՝ Հայաստանը շահեկան դիրքում կհայտնվեր և ավելի կայուն վիճակ կունենար», - պնդել է Լավրովը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
