Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սա Հայաստանի վարչապետ կոչեցյալի հետևողական քաղաքականության հերթական գովազդ-հաղորդումն է». Իշխանյան

«Սա Հայաստանի վարչապետ կոչեցյալի հետևողական քաղաքականության հերթական գովազդ-հաղորդումն է». Իշխանյան
258
Հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ., 03:12

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՄՈՒՂԱՄԸ ՈՐՊԵՍ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐԺԵ՞Ք
Հասարակաց, ներեցեք՝ հանրային հեռուստաընկերությամբ գովազդում են մուղամը, որպես հայկական մշակույթ, որն աղավաղել է Կոմիտասը։ Ուր հասանք։ Պատահակա՞ն է, արդյոք այս հաղորդումն ու հաղորդման հյուրը։ Ո՛չ, ևս մեկ անգամ՝ ո՛չ։ Սա Հայաստանի վարչապետ կոչեցյալի հետևողական քաղաքականության հերթական գովազդ-հաղորդումն է։ Հ1-ի ցանկալի հյուրերն են Արցախ ուրացողներ ժիրայրլիպարիտյաններ ու թաթուլհակոբյանները, Արարատ լեռն ուրացողներ տարբեր մաստի քպ-ականները և զարմանալի չէ, որ հերթը հասավ Կոմիտասին ուրացող զանազան ռաբիսականներին։ Այս ամենը՝ ուրանալ հայոց պատմություն, մշակույթ, խորհրդանիշ, վերջապես՝ հայրենիք, ըստ դավաճան-վարչապետի, բացում է «խաղաղության» դարաշրջան։
Իսկ գուցե ես սխալվու՞մ եմ, գուցե մուղամը նույն ժողովրդավարական, արևմտյան արժե՞ք է։
Ի՞նչ կասեք, առաջադեմ արևմտամետներ»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան