Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Որդիներին ոչնչացնում են թմրանյութերով». Արա Պողոսյան

«Որդիներին ոչնչացնում են թմրանյութերով». Արա Պողոսյան
252
Հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ., 02:00

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայրերին սպանելով՝ նրանք ուզում են սպանել որդիներին։
Բան չի փոխվել։ Որդիներին ոչնչացնում են թմրանյութերով, ինչպես անգլիացիները վարվեցին չինացիների հետ։
Թմրավաճառության համար Հայաստանում պետք է պատիժը լինի առնվազն ցմահ ազատազրկում ունեցվածքի բռնագրավմամբ։
Թմրանյութեր օգտագործելու համար առնվազն 10 տարի ունեցվածքի բռնագրավմամբ։
Մենք ոչնչացնելու, հիվանդացնելու սերունդ չունենք»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան