«ՀՀ-ն և Ադրբեջանը հաստատել են, որ առանց Ղարաբաղում անվտանգության ապահովման շատ դժվար է առաջ շարժվել»․ Լավրով
![]() 317 Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 18:54 Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են, որ առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման ու իրավիճակի ընդհանուր բարելավման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։ «Քննարկման առանձին թեմա էր խաղաղության պայմանագիրը։ Դրա ուղղությամբ կողմերը սկսել են աշխատել, և այն այժմ ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։ Ինչպես գիտեք, հայ և ադրբեջանցի նախարարները մեկնել են Վաշինգտոն, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մեկ շաբաթ առաջ եղել են Բրյուսելում։ Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, անկասկած, հիմնարար է։ Սակայն մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և իրավիճակի ընդհանուր բարելավման շատ դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով»,- ասել է Լավրովը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
