ԱՄՆ պատժամիջոցներ նոր ցանկում կան նաև հայկական և ղրղըզական ընկերություններ
![]() 434 Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 20:18 Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել 7 տասնյակ ընկերությունների նկատմամբ: Դրանց թվում կան ոչ միայն ռուսական, այլև հայկական և ղրղըզական ընկերություններ. հայտնում է «Ազատություն»-ը: Պատժամիջոցների ցանկում ռուսական ընկերություններից են ավիացիայի համար ռադիոկապի սարքավորումներ ստեղծող «ПРИМА» գիտաարտադրական ձեռնարկությունը, «Իժևսկի անօդաչու համակարգեր» գիտաարտադրական միավորումը, «Ստրելա», «Ռոստվերտոլ», «Պրոլետարսկի զավոդ», «Տեխմաշ», «Ուրալ» ընկերությունները և ևս մի քանի տասնյակ հիմնարկներ: ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը որոշումը հրապարակել է մայիսի 19-ին՝ Հիրոշիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մեկնարկի օրը: «Մեծ յոթնյակը» հայտարարել է, որ կշարունակի Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանի նկատմամբ սանկցիոն քաղաքականությունը: Բացի այդ, պատժիչ միջոցներ կսահմանվեն նաև պատժամիջոցները շրջանցելու գործում Ռուսաստանին սատարող պետությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ: Պատժամիջոցների ենթարկված ղրղըզական և հայկական ընկերությունների անունները դեռևս չեն հրապարակվել: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
