Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերում մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները». Թաթոյան

«Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերում մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները». Թաթոյան
338
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 23:42

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գրառումը. «Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերում մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք:
Ադրբեջանական զինված թիրախի ներքո են համայնքը և Հայաստանի ճանապարհները, արգելափակված է M12 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը (Գորիս-Արցախ):
Այցի ընթացքում տեղում արձանագրել էինք, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունն ուղղակի անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել օրինական հիմքերով իրենց պատկանող արոտավայրերն ու վարելահողերը: Խաղաղ բնակիչների անգամ տներ, տնամերձ հողամասեր, դպրոց կամ մանկապարտեզ գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո:
Ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, մեր ժողովրդի նկատմամբ նրանց զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը ապացույցներով հաստատված շարունակվում են:
Թե´ ՀՀ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի ծառայողները խաղաղ բնակչությանն անմիջականորեն պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։ Հետևաբար, մեր զինված ծառայողների կյանքը և առողջությունը նույնպես միջազգային ուղիղ պաշտպանության ներքո են։
Շնորհակալություն ենք հայտնում միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին ապացույցների ամրագրման, վերլուծության ու զեկույցի կազմման հարցերում անփոխարինելի աջակցության համար»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան