Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ նիկոլ փաշինյանի որոշմամբ». Արթուր Ղազինյան

«Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ նիկոլ փաշինյանի որոշմամբ». Արթուր Ղազինյան
287
Շաբաթ, 20 մայիսի, 2023 թ., 16:48

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գայանեն կալանավորվել է ոչ թե դատարանի, այլ նիկոլ փաշինյանի որոշմամբ
Զոհված զինվորի մորը կալանավորելու որոշումը կայացվել է կառավարության շենքում և դրա մասին մի քանի ժամ առաջ արդեն գիտեին ոստիկանության աշխատակիցները:
Դատարանի դիմաց կանգնած ոստիկանների թվից արդեն պարզ էր, որ կալանավորելու են, ինչը պարզ ցույց է տալիս, դատավորն ընդամենը կարդացել է վարչապետի աշխատասենյակում գրված տեքստը:
Հատկանշական է, որ երկու օր առաջ դատարանի բակում հավաքված էին հարյուրավոր քաղաքացիներ, բայց ոստիկանները շատ չէին, որովհետև գիտեին, որ այդ օրը դատարանը որոշում չի հրապարակելու»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան