Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Դատավոր Ժորան անարգեց նախ իրեն, իր կոլեգաներին ու մտերիմներին». Ա. Զաքարյան

«Դատավոր Ժորան անարգեց նախ իրեն, իր կոլեգաներին ու մտերիմներին». Ա. Զաքարյան
293
Շաբաթ, 20 մայիսի, 2023 թ., 17:54

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․ «Կյանքի փորձ ու Հայրենիքի առջև վաստակ չունեցող դատավոր Ժորային, իմ կարծիքով ընտրել էին միայն իր անվան համար: Նպատակն այն էր, որպեսզի երիտասարդ դատավորի իր «կերպարը» հակադրեն Հայրենիքի համար զոհված երիտասարդ զինվոր Ժորայի հերոսական կերպարին: Դատավոր Ժորային դարձրեցին գործիք: Նա դրանով վատություն չարեց ո´չ տիկին Գայանեին, ոչ Հայրենիքի համար զոհվածների անմար հիշատակին, ոչ նրանց որդեկորույս Ծնողներին, ոչ էլ արժանապատիվ հայ մարդկանց:
Դատավոր Ժորան անարգեց նախ իրեն, իր կոլեգաներին ու մտերիմներին: Նա նսեմացրեց Հայոց պետականության դատական համակարգը: Նա ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է լինել նաև անբարո:
Օրենքը կացին չէ: Օրենքը նախ և առաջ մարդկության համակեցության նորմ է: Արդյոք կհամակերպվե՞ն արժանապատվություն ունեցող հայերն այն բանի հետ, որ Հայրենիքի համար զոհված զինվորի ծնողը կալանքի է վերցվել՝ առերևույթ գործած (ենթադրաբար՝ չգործած) «մեղքի» համար:
Վստահ եմ, որ Հայաստանի դատավորների 90%-ը չէր գնա բարոյականության տեսանկյունից այդ նսեմ քայլին: Որքան էլ գործի համգամանքներն արժանահավատ չլինեն՝ հասկանալի է, որ գործը պետք է քննվի, և դրա համար կան խափանման միջոցի տարատեսակ այլ ձևեր, բայց ո´չ կալանքը: Այստեղ օրենքը դադարում է օրենք լինելուց, որովհետև հատել է բարոյականության սահմանը:
Տեղի ունեցածում ոչ մի պատահական բան չկա: Դավաճանը չի´ ցանկանում միայնակ մնալ իր դավաճանության հետ»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան