«Իշխանության որդեգրած վտանգավոր քաղաքականությունն անհետևանք չի կարող մնալ». Տ. Հայրապետյան
![]() 260 Երկուշաբթի, 22 մայիսի, 2023 թ., 09:00 Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Վերջին օրերին մեր հանրային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես զոհվածի մոր կալանավորման վերաբերյալ դժվար է ճիշտ բառեր գտնել։ Ես հաճախ մտածում եմ, որ մենք անտրամաբանական ժամանակներ ենք ապրում, փուլ, որտեղ գործող իշխանությունը փորձում է ծաղրել մարդկային պարզ տրամաբանությունը։ Ընդ որում ծաղրում են թե՛ իրենց ընտրողներին նշելով, թե գիտե՞ք իրենք նախընտրական ծրագիր չեն ընտրել, անգամ չեն էլ կարդացել, մեզ դա դեմ չտաք...և թե՛ չընտրողներին ամենաբազմազան որակումները տալով։ Բայց բացի անտրամաբանականից, ցավոք նաև բարոյազուրկ ժամանակներ են մեզ բաժին հասել, որտեղ երկրի ղեկավարը կարող է հայտարարել, որ հազարավոր զոհեր կարող էին չլինել, միևնույն է նույն վիճակը կլիներ Արցախի հարցում ու հետո բնավ չմտածել, թե ինչ է կատարվում այն ծնողի հետ, ով որդի է կորցրել... Արժեզրկել պայքարը, կռիվը, դիմադրությունը, հեգնել ու արհամարհել ցավը, չունենալ տարրական ապրումակցում, սա այն է ինչ ստանում է հայ հանրությունը սեփական իշխանությունից... Ի վերջո, 2018-ի դեպքերի հիմքերից մեկը դա անարդարության զգացողությունն էր, իշխանական որոշ ներկայացուցիչների ամենաթողության ու անպատժելիության արդյունքում կուտակված բարկությունը հանրության մեջ։ Հիմա բարկությունն ավելի լուրջ հիմքեր ունի, քանի որ չես կարող անվերջ մերժել տրամաբանությունը ու արհամարհել արժեքները, կարևոր մարդկային արժեքները ու բարոյական սկզբունքները, որոնք մեզանից յուրաքանչյուրին պետք է առաջնորդեն անկախ ամեն ինչից... Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
