Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Նիկոլը չունի հնարավորություն՝ Արցախը հանձնելու, իսկ ահա ՀՀ բազմաթիվ բնակավայրեր ու ճանապարհներ հանձնում է». Հոխիկյան

«Նիկոլը չունի հնարավորություն՝ Արցախը հանձնելու, իսկ ահա ՀՀ բազմաթիվ բնակավայրեր ու ճանապարհներ հանձնում է». Հոխիկյան
434
Երկուշաբթի, 22 մայիսի, 2023 թ., 21:24

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Սիրելի հայաստանցիներ, Նիկոլը չունի հնարավորություն՝ Արցախը հանձնելու կամ պահելու համար։ Արցախի ճակատագիրը բացառապես արցախցիների ու դրսի գերտերությունների ձեռքում է, իսկ ահա Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր ու ճանապարհներ Նիկոլը հանձնում է, ձեր տներն է հանձնում։
Արարատի մարզի Տիգրանաշենի հանձնման իր մտադրության մասին խոստովանելով՝ Նիկոլը ոչ միայն այդ գյուղն է հանձնում, այլև փաստացի նաև հարակից բնակավայրերը։
Տիգրանաշենի այսօրվա գլխի գալիքի մասին ես զգուշացնում էի դեռևս 2021-ին, երբ տեսանյութերով ցույց էի տալիս իրողությունները։ Գերադասեցիք ջայլամի դիրքը։
Դուք որոշեք ձեր գլխի ճարը։ Դուք որոշեք՝ շարունակո՞ւմ եք նստել տներում, թե՞ փրկում եք ձեր տները»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան