«Փաշինյանին միայն թվում է, որ դավաճանական փաստաթղթեր ստորագրելով՝ կարող է Արցախը հանձնել». Մետաքսե Հակոբյան
![]() 395 Երեքշաբթի, 23 մայիսի, 2023 թ., 00:00 «Երբ 2018 թվականին ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը, և իր թիմակիցները հայտարարեցին, որ իրենց հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան գոյամարտը, արդեն իսկ ակնհայտ էր՝ սկսվել էր Արցախի հանձնումը: Բնականաբար, չէին կարող սուսուփուս իրականացնել. գործի դրվեց դավադիր պլանը, անհրաժեշտ էր պատերազմ: Թավշյա հեղափոխականները չխորշեցին, և զոհասեղանին դնելով հազարավոր մատաղ կյանքեր, իրագործեցին իրենց հայակործան պլանի մի մասը»,-Արցախի ԱԺ-ում հրատապ արտահերթ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ասուլիսի ընթացքում հնչեցրած՝ Արցախի վերաբերյալ մտքերին, Հակոբյանն ասաց. «Փաշինյանին միայն թվում է, որ նման հակահայ հայտարարություններով, կամ դավաճանական փաստաթղթեր ստորագրելով, կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին: Արցախի հանրապետության սահմանները արյունով են գծված, իսկ արյան հիշողությունն անջնջելի է»,- ասաց նա: Շարունակելով խոսքը՝ Հակոբյանն ասաց. «Պարզից էլ պարզ է՝ Փաշինյանը կանգ չի առնելու և փորձելու է փլուզել մեր միասնականությունը, պետական ինստիտուտները, մեր անվտանգային համակարգը, ուստի Արցախի իշխանություններից պահանջում եմ՝ վերանայել և փոխել իրենց վարքագիծը, ամեն գնով ամրապնդել և պահպանել բոլոր պետական ինտիտուտները, ոչ թե խարխլել դրանց հիմքերը՝ դրանով ջուր լցնելով Նիկոլի ջրաղացին»: «Կրկնում եմ՝ նա ով Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, նա պետական դավաճան է»,- հավելեց նա:
|

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
