Բաքուն կհամագործակցի ԵԱՏՄ-ի հետ Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո. Ալիև
![]() 554 Կիրակի, 28 մայիսի, 2023 թ., 18:54 Ադրբեջանը կկարողանա լիարժեք համագործակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, երբ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարում: «Մենք ԵվրԱզԷՍ-ի (ԵԱՏՄ նախկին անվանումը- նշում է ՏԱՍՍ) անդամ երկրների հետ հարաբերությունների երկար պատմություն ունենք, բացառությամբ Հայաստանի, բայց հուսով եմ, որ կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել նաև Հայաստանի հետ։ Այսպիսով, մենք լիովին կհամագործակցենք ԵվրԱզԷՍ-ի հետ, այստեղ ինձ ամեն ինչ ծանոթ է, քանի որ մենք երկար ժամանակ աշխատում ենք գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»,- ասել է Ալիևը՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵՏՀԽ) անդամների հանդիպման պաշտոնական մասից հետո, որին ինքը մասնակցել է ընդլայնված կազմով հանդիպմանը, կողմերը «կարծիքներ են փոխանակել համագործակցության հեռանկարների, մերձեցման շուրջ։ «Իհարկե, այստեղ պետք է դիտարկել բոլոր պլյուսներն ու մինուսները: Պետք է ելնել պրագմատիզմից: Եվ մենք միշտ դրանից ենք ելնում մեր քաղաքականության մեջ»,- ընդգծել է Ալիևը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
