«Հայ փախստականների հիմնախնդրի հետ կապված ՀՀ իշխանությունները դեռևս որևէ գործողություն չեն իրականացրել». Արման Մելիքյան
![]() 275 Երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ., 01:12 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի գրառումը. «Հայ փախստականների հիմնախնդրի հետ կապված ՀՀ իշխանությունների կողմից դեռևս առարկայական, նպատակային որևէ գործողություն չի իրականացվել: Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ ադրբեջանական կողմը ակտիվ քարոզչական, քաղաքական գործունեություն ծավալեց «արևմտյան Ադրբեջանի» (իմա՝ Հայաստանի Հանրապետության) տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցում իրականացնելու պահանջով: Ապրիլի 29-ին Երևանում, հայ փախստականների շահերի պաշտպանությունն իրականացնող ՀԿ-ների նախաձեռնությամբ կազմակերպվեց Համաժաղով, որի կազմկոմիտեն հատուկ Հռչակագրով դիմեց միջազգային հանրությանն ու ՀՀ իշխանություններին: Հռչակագրում ՀՀ վարչապետին հասցեագրված կոնկրետ առաջարկներ էին ներկայացված, որոնք անմիջապես էլ նրա կողմից ճանաչվել էին իրավաչափ: Դրանից հետո «արևմտյան Ադրբեջանի» հետ կապված պաշտոնական Բաքվի բարձրացրած աղմուկը փոխվեց կատարյալ լռության: Մտահոգիչ է սակայն, որ պաշտոնական Երևանը ևս տեղից չի շարժվում: Ժամանակ եք կորցնում, պարոնայք: Այս հարցով անհրաժեշտ է առանց հապաղելու և լրջորեն զբաղվել: Դա նաև արցախահայության նկատմամբ էթնիկ զտումը կանխելու ազդեցիկ իրավաքաղաքական միջոց կլինի»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
