Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Վաճառո՛ղ Փաշինյան․ վրացի օգտատերերի արձագանքը»․ Վահե Սարգսյան

«Վաճառո՛ղ Փաշինյան․ վրացի օգտատերերի արձագանքը»․ Վահե Սարգսյան
666
Երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ., 17:30

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Վրացական «Մթավառի առխի» հեռուստաալիքի՝ «Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք» ֆոտոհրապարակմանն ի արձագանք՝ վրացի օգտատերերը թողել են բավականին հետաքրքիր արձագանքներ:
Այսպես՝
Դաթո Չիխլաձեի կարծիքով՝ «Սա սեփական ժողովրդի, պետության և սկզբունքի դավաճանության իրական օրինակ է»:
Թոռնիկե Թեթոշվիլիի կարծիքով՝ «Ղարաբաղը Հայաստանինն է, և նման բաները պետք է անընդունելի լինեն հայերի համար»:
Մարինա Սուրնեվան գրել է. «Վաճառո՛ղ Փաշինյան: Քանի՞ երիտասարդ տղա զոհաբերվեց այս պատերազմում, եթե տարածքը զիջելու էիք, ինչո՞ւ սպանեցիք երիտասարդներին»:
Շնորհակալություն այս առողջ մարդկանց, ովքեր ունենալով Աբխազիայի և Հարավային Օսիայի կնճռոտ հարցը, վեր են կանգնել ամեն ինչից, չեն երկնչել և ասել են ճշմարտությունը:
დიდი მადლობა, რომ არ გეშინიათ და სიმართლეს ამბობთ, ძმებო და დებო (շատ շնորհակալ եմ, որ չվախեցաք և ճշմարտությունն ասացիք, եղբայրներ և քույրեր)»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան