Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Բուլղարիայի հայկական համայնքը մերժում է Արցախից հրաժարվելու՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը

Բուլղարիայի հայկական համայնքը մերժում է Արցախից հրաժարվելու՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը
441
Ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ., 18:48

Բուլղարահայ համայնքի խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Վերջին շրջանին Արցախը Ազրպէյճանի կազմին պատկանելու գծով կատարուող յայտարարութիւնները միայն զայրոյթ եւ կտրուկ մերժում կը յառաջացնեն Պուլկարահայ Համայնքային խորհուրդի մօտ:

Կոչ կուղղենք Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ Սփիւռքի եւ հայրենի մեր ժողովուրդին՝ զօրավիգ կանգնելու Արցախի ինքնիշխանութեան, ազգային ինքնորոշման իրաւունքին եւ խաղաղ ու ազատ արարելու Արցախահայութեան կամքին։

Պուլկարահայ համայնքային խորհուրդ