ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներով հայ ռազմագերիներին ցուցադրելուն
![]() 230 Չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ., 19:42 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անդրադարձն ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածման վերաբերյալ. «Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը. *Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ *Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից: *Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։ ☑Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։ *Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։ *Պաշտպանի՝ այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
