Լրացել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետը
![]() 290 Հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ., 22:54 Մինչ դատարաններում տարիներով ընթանում է Հայաստանի երկու նախկին նախագահների դատաքննությունը, պարզվում է, որ լրացել է և՛ հանցանքների վաղեմության ժամկետը, գրում է «Առավոտ»-ը։ Իսկ այս դեպքում, երբ հանցանքի ժամկետից որոշ ժամանակ անց մեղադրյալին առաջարկում են դադարեցնել քրեական հետապնդումը առանց պատժի կրման՝ մեղադրյալը ո՛չ արդարացվում է, ո՛չ էլ՝ մեղավոր ճանաչվում։ Չնայած դատարանները Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին դեռ չեն առաջարկել փակել գործերը վաղեմության հիմքով, բայց նրանց պաշտպանական թիմերը հայտնում են, որ պաշտոնաթող նախագահները չեն համաձայնի այս տարբերակին։ Վառելանյութի գործով պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելը կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանն արդարացում է պահանջում, այսօր էլ հերթական դատական նիստից հետո հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը։ «Ոչ թե համարում եմ շինծու մեղադրանքը, այստեղ չկա ընդհանրապես հանցագործության դեպք», – ասաց Մակինյանը։ Նախկին նախագահի մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է՝ Սարգսյանի հետ այս հարցը չեն էլ քննարկել, դատարանն էլ, ըստ էության, չի խոսել վաղեմության ժամկետը լրանալու մասին՝ իմանալով Սարգսյանի դիրքորոշումը։ «Մենք երբևէ այդ հարցը չենք քննարկել. թե վաղեմություն կլինի, թե որևէ այլ…. ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հարց չի քննարկվել, որովհետև այս դեպքում չի կարող նման հարց քննարկվել։ Մենք պայքարում ենք միմիայն արդարացման դատական ակտ կայացնելու ուղղությամբ», – ասաց Հակոբյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |
«Եթե շարունակելու եք լրագրողներին թիրախավորել, ավելի լավ է՝ գնաք». լրագրողները՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
6912:48«Թուրքի կոշիկ լիզող, պիղծ մարդիկ են». Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը (տեսանյութ)
6612:42«Կողմ եմ քվեարկելու, որ կալանավորվի». Հակոբ Արշակյան (տեսանյութ)
9412:06«ԱԺ-ում ծեծկռտուքի դեպքով պետք է վարույթ նախաձեռնվի»․ Վարդուհի Սարգսյան
8312:00«Նպատակը մեկն է՝ թիրախավորել հնարավոր բոլոր օջախները». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
11511:54«ՔՊ հոխորտացող հրոսակները գրավել են ԱԺ շենքը և դարձրել «ախոռ»»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
13811:42«Հակոբ Արշակյանի հրամանով ՊՊԾ-ն ուզում է շենքից հեռացնել Արթուր Սուքոյանին». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
11311:24«Բ**ի տղա, ա՛յ գ****ն». նոր կադրեր՝ ԱԺ-ում ծեծկռտուքից (տեսանյութ)
21311:06