Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բաքվին ժամանակ է պետք՝ իր «գինը» բարձրացնելու համար». քաղաքագետ

«Բաքվին ժամանակ է պետք՝ իր «գինը» բարձրացնելու համար». քաղաքագետ
247
Ուրբաթ, 09 հունիսի, 2023 թ., 12:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական կողմի խնդրանքով՝ մյուս շաբաթ Վաշինգթոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:
Գուցե տարօրինակ հնչի, բայց սա կանխատեսելի էր. Բաքուն այս պահին արևմտյան հարթակներից ստացել է առավելագույնը ու նրան ժամանակ է պետք՝ իր «գինը» բարձրացնելու ու նոր օրակարգ ձևավորելու համար:
Բայց այլ բանի մասին եմ ուզում գրել:
Հունիսի 12-ի մասին հայտարարել էր միայն Երևանը, Բաքուն ու Վաշինգթոնը, ինչքան հիշում եմ, հանդիպման օրվա անոնսավորում չէին արել:
Անհասկանալի է մնում՝ ինչո՞ւ է նման դեպքերում Երևանը «բոբիկանում» և առաջ ընկնում նույնիսկ բանակցությունների կազմակերպչից»: