«Մեզ հեզաճկուն քայլերով տանում են Ադրբեջանի գիրկը». Հայկ Խանումյան
![]() 342 Ուրբաթ, 09 հունիսի, 2023 թ., 14:42 Արցախի տարածքային և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Երկու տասնամյակից ավելի է, Արցախի իշխանությունները ոչ նպատակ ունեն, ոչ երկարաժամկետ ծրագրեր, ոչ ամբիցիաներ։ Ոչ պետության մասին գաղափար ունեն, ոչ էլ, բնականաբար, պետական մտածելակերպ ունեն։ Սակայն այսօրվա կառավարության կազմում հայտնված որոշում ընդունողների անմեղսունակությանը ոչ ոք չի հասնի։ Այսօրվա քաղաքականությունը որոշող ինտրիգանների խումբն իր անճարակությամբ, որևէ բան անելու իր անկարողությամբ երկիրը մեղմ, հեզաճկուն քայլերով տանում է դեպի Ադրբեջանի գիրկը։ Սրան ավելանում է տարբեր հանդիպումներում երկրի ղեկավարի խուճապ առաջացնող խոսքերը, բարեկամներին թշնամի ներկայացնելը ու համընդհանուր անճարակության քարոզը։ Ու այնպես հպարտությամբ են ասում, որ մինչև վերջ պատրաստ են պահել իշխանությունը, կարծես այդ իշխանությունն օգտագործում են ազգային հարցեր լուծելու, ոչ թե Ադրբեջանի թելադրած իրողություններին հարմարվելու համար»: Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
