«Ինչո՞ւ են թիրախավորում միայն Լևոն Տեր-Պետրոսյանին». Վահրամ Աթանեսյան
![]() 400 Կիրակի, 11 հունիսի, 2023 թ., 23:54 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կայքերից մեկի TV տաղավարից լսում եմ սփյուռքահայ մտավորականին։ Քննադատում է Լևոն Տեր-Պետրոսյանին, թե ինչո՞ւ երրորդ Հանրապետությունը հռչակեց խորհրդային Հայաստանի, ոչ թե առաջին Հանրապետության իրավահաջորդ, չդիմեց միջազգային դատարանին, որպեսզի Հայաստանը ունենար Սևրի պայմանագրով սահմաններ։ Եվ «հիմնավորում է»՝ առաջին Հանրապետությունը դաշնակցական էր, Տեր-Պետրոսյանը՝ հակադաշնակցական։ Քննադատության և «հիմնավորման» անհեթեթությունը թողնենք մի կողմ, բանավեճի մեջ մտնելու ցանկություն և, մանավանդ, իմաստ չկա։ Ուղղակի վկայակոչեմ փաստը․ անկախության Հռչակագիրը ընդունվել է 1990թ․ օգոստոսի 23-ին։ Գերագույն խորհրդի նիստին ներկա 213 պատգամավորները միաձայն «կողմ» են քվեարկել։ Առաջին գումարման ԳԽ-ն ուներ 259 պատգամավոր։ Նիստին չմասնակցած 46 պատգամավորները գուցե դեմ են եղել Հռչակագիրն այդ տեսքով ընդունելուն, չգիտեմ։ Բայց 213 պատգամավոր քվեարկել է ազատ, իր կամքով և համոզմունքով։ Եվ եթե «սխալ են քվեարկել» (այդ թվում և տողերիս հեղինակը), ապա «մեղավոր են» բոլորը։ Ինչո՞ւ են թիրախավորում միայն Լևոն Տեր-Պետրոսյանին»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
