ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման պատճառը
![]() 266 Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 11:18 Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որ այս շաբաթ պետք է տեղի ունենար Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է կողմերի միջև նոր բանակցություններ հյուրընկալելուն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ: «Ինչպես նախկինում ասել ենք, մենք հավատացած ենք, որ առկա խնդիրները լուծելու համար ուղիղ երկխոսությունն առանցքային է: Մենք վստահ ենք, որ համաձայնությունը շատ մոտ է: Այս հանդիպումը, ցավոք, տեղի չունեցավ 100 տոկոսով ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և մենք անհամբերությամբ սպասում ենք հնարավորինս շուտ հանդիպման նոր ամսաթիվ նշանակելուն», - նշել է պետքարտուղարության խոսնակը: Մեթյու Միլլերը հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք հնարավոր է, որ կողմերի հանդիպումը կայանա այս ամսվա վերջին: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պետք է հանդիպեին Վաշինգտոնում, հունիսի 12-ին, սակայն հանդիպումից օրեր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ հանդիպումը հետաձգվում է ադրբեջանական կողմի խնդրանքով։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12203:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
188Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
251Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
307Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
235Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
316Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
360Երեկ, 16:09
