Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մենք դեռ անհամբեր սպասում ենք բոլոր գործընկերների կողմից Ադրբեջանի ագրեսիայի միանշանակ դատապարտմանը»․ Մարուքյան

«Մենք դեռ անհամբեր սպասում ենք բոլոր գործընկերների կողմից Ադրբեջանի ագրեսիայի միանշանակ դատապարտմանը»․ Մարուքյան
236
Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 14:06

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր թվիթերյան էջում գրել է․ «Անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և խաղաղ ժողովրդի դեմ։ Այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինուժը շարունակել է երեկվա հարձակումները ամերիկահայ ներդրումներով կառուցվող գործարանի վրա և վիրավորել շինարարության վրա աշխատող 2 օտարերկրյա քաղաքացիների։ Մենք դեռ անհամբեր սպասում ենք մեր բոլոր գործընկերների կողմից այս ագրեսիայի միանշանակ դատապարտմանը, որը տեղի է ունենում խաղաղ բանակցությունների ընթացքում»։