Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Բաքվի բռնապետի թիրախում մեր տնտեսությունն է». Կարեն Հովհաննիսյան

«Բաքվի բռնապետի թիրախում մեր տնտեսությունն է». Կարեն Հովհաննիսյան
297
Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 22:06

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բռնապետի թիրախում մեր տնտեսությունն է։
Ու այս քաղաքականությունը նոր չէ, պարզապես հիմա ավելի մեծ մասշտաբների է հասցրել ամեն ինչ։
Բաքվի բռնապետը թիրախավորեց Սոթքի ոսկու հանքը, թիրախավորեց Ջերմուկ հանգստյան քաղաքը, թիրախավորում է ներդրումային ծրագրերով կառուցվող գործարանը և ընդհանրապես կրակոցներով փորձում է հասնել նրան, որ ՀՀ-ում ներդրումներ կատարելն օտարերկրացիների համար դառնա ռիսկային։
Մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք, պետք է միջազգային հանրությանը, կազմակերպություններին, պետություններին սրա մասին ևս անընդհատ ասել, տեղեկացնել։
Բաքվի բռնապետի այս գործելաոճը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն այլ ինքնիշխան պետության նկատմամբ»: