Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է Երասխի մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությանը
![]() 276 Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 23:54 ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Համաձայն «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 2-րդ հոդվածի «Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական, վարչական և այլ միջոցներ սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման համար, ներառյալ 1-ին հավելվածում թվարկված՝ զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն ներգործող պլանավորված գործունեության այն տեսակների համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման այնպիսի ընթացակարգի սահմանումը, որը կնախատեսի հանրության մասնակցությունը, ինչպես նաև 2-րդ հավելվածով նախատեսված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետ կապված փաստաթղթերի պատրաստումը։ Տվյալ դեպքում նախատեսվող գործունեությունն ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում սև մետաղի ջարդոնի վերամշակումն է, ինչն ընդգրկված չէ Կոնվենցիայի գործունեության տեսակները սահմանող 1-ին Հավելվածում, իսկ Կոնվենցիայի 1-ին հավելվածում ընդգրկված «դոմնային և մարտենյան հալման խոշոր սարքեր և գունավոր մետալուրգիայի ձեռնարկություններ» նախատեսվող գործունեության տեսակները որևէ առնչություն չունի խնդրո առարկա նախատեսվող գործունեության հետ, քանի որ սև մետաղի ջարդոնի ձուլման գործընթացն իրականացվելու է՝ ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, որն աշխատում է բացառապես հոսանքով։ Ավելին, նախատեսվող գործունեությունը, հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 5-րդ մասը և 3-րդ հավելվածը, չի կարող դիտարկվել նաև որպես զգալի անդրսահմանային վնասակար աղդեցություն ունեցող գործունեություն՝ ելնելով հետևյալ հիմնավորումներից՝ ա/ ծավալներ. պլանավորված գործունեության տեսակներ, որոնց ծավալները գործունեության տվյալ տեսակի համար խոշոր են, Սև մետաղի ջարդոնի վերամշակման գործունեության տեսակի համար տարեկան 108 հազար տոնա արտադրողականությունը համարվում է փոքր ծավալ։ Նման տեսակի վերամշակման գործարանների արտադրողականությունը հիմնականում սկսվում է 1 մլն տոննայից։ բ/ շրջան. պլանավորված գործունեության տեսակներ, որոնք իրականացվում են էկոլոգիայի տեսակետից հատկապես զգայուն կամ կարևոր շրջաններում կամ դրանց անմիջական հարևանությամբ (օրինակ, Ռամսարյան կոնվենցիայով սահմանված խոնավ հողերը, ազգային այգիները, բնական արգելանոցները, հատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող գոտիները, հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանները). նաև պլանավորված գործունեության տեսակներ այն շրջաններում, որտեղ պլանավորված տնտեսական գործունեության առանձնահատկությունները կարող են զգալի ազդեցություն գործել բնակչության վրա, Նախատեսվող գործունեության ազդեցությունը բացառվում է նաև այս տարածքում առկա հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանների վրա՝ հաշվի առնելով, որ հնարավոր ամենամոտ գտնվող հուշարձանը ուղիղ գծով գտնվում է մոտ 12 կմ հեռավորության վրա։ գ/ հետևանքներ. պլանավորված գործունեության տեսակներ, որոնք գործում են հատկապես բարդ և պոտենցիալ վնասակար ազդեցություն, այդ թվում՝ այնպիսի ազդեցություն, որը լուրջ հետևանքներ է առաջացնում մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի արժեքավոր տեսակների և օրգանիզմների համար, սպառնալիք են հանդիսանում ազդեցության ենթարկված շրջանի ներկայիս կամ հետագա օգտագործման համար և հանգեցնում են լրացուցիչ բեռնվածության առաջացմանը, որը գերազանցում է արտաքին ազդեցությունների հանդեպ շրջակա միջավայրի կայունության մակարդակը: Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը բացառվում է։ Ջրապահանջը նախատեսվում է ապահովել գրունտային ջրերի հաշվին, որոնց մակարդակը տարածքում շատ մոտ է մակերեսին։ Տեխնիկական կարիքների համար ջուրը ծախսվելու է միայն հովացման համար։ Օրական շրջանառու ջրի ծախսը նախատեսվում է 328,8խմ։ Արտադրական գործընթացից ջրերի արտահոսք չի նախատեսվում, գործարանն աշխատելու է փակ շրջանառու համակարգով։ Թարմ ջուրը օգտագործվում է միայն շրջանառու համակարգի լրասնուցման համար։ Մաքրված ջրերը կարող են արտանետվել տարածքում գտնվող ցամաքուրդային ջրանցքներ և օգտագործվել նաև տարածքի ոռոգման նպատակով։ Կենդանական և բուսական աշխարհի օբյետների վրա ազդեցությունը բացակայում է։ Հողային ռեսուրսների վրա որևէ բացասական ազդեցություն ևս չի կարող դիտարկվել։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
