Հայաստանում կանայք կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն կանցնեն
![]() 295 Հինգշաբթի, 15 հունիսի, 2023 թ., 23:00 Ներդրվում է իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Ներկայացված դիմումի համաձայն սահմանվում են իգական սեռի ՀՀ քաղաքացիների զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները. այս մասին հունիսի 15-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: ԱԺ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սուրեն Պապիկյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ նախագծի՝ դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի ՀՀ քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ դիմումը տալուց հետո նրանք իրավունք կունենան մինչեւ զորակոչի օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից: Զորակոչված իգական սեռի քաղաքացիների համար առանց վիճակահանության նշանակվում է ուսումնական զորամաս, եւ ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում: Սուրեն Պապիկյանի խոսքով 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչ լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում զորակոչված իգական սեռի քաղաքացիները կստանան պատվովճար՝ 6 ամիսը ծառայելու պարագայում՝ 1 մլն դրամի չափով, իսկ վաղաժամկետ զորացրվելու պարագայում՝ նախատեսված գումարը 6 ամսվա բաժանելու եւ փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված գումարի չափով: 6-ամսյա ժամկետը լրանալու հիմքով նրանց իրավունք կտրվի զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել եւ անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային ծառայության: «Զորացրված իգական սեռի քաղաքացիները հաշվառվելու են պահեստազորում՝ զինվորական կոչմանը եւ ռազմահաշվառման մասնագիտությանը համապատասխան»,- ասել է ՊՆ նախարարը: Նախագծով սահմանվում են նաեւ դիմում ներկայացնող իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառման եւ զինվորական հաշվառումը դադարեցնելու դեպքերը: Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին: Խորհրդարանն օրենքների նախագծերի փաթեթն ընդունել է առաջին ընթերցմամբ: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
