Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հաջորդ խոհա-փիլիսոփայական ելույթը լինելու է Ցեղասպանության մասին». Ստեփան Դանիելյան

«Հաջորդ խոհա-փիլիսոփայական ելույթը լինելու է Ցեղասպանության մասին». Ստեփան Դանիելյան
348
Ուրբաթ, 16 հունիսի, 2023 թ., 22:06

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս երկու տարի առաջ պարզ էր, մասնավորապես ես էլ էի ասել, որ Թուրքիան Հայաստանից ունի պահանջներ.
- հրաժարվել Արցախից,
- տրամադրել Սյունիքի միջանցքը, առանց հայկական,
վերահսկողության,
- փոխել Սահմանադրությունը,
- փոխել զինանշանը և հանել Արարատի նկարը,
- հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից,
- ապամոնտաժել Ցեղասպանության հուշահամալիրը,
- վերախմբագրել դպրոցական դասագրքերը,
- դպրոցներում մտցնել թուրքերենի պարտադիր ուսուցումը:
Այսինքն այն, ինչն ասում էր Ջոն Բոլթոնը՝ հրաժարվել կաղապարներից:
Քայլ այլ քայլ հայտնի անձնավորությունը և ԱԺ-ում, կառավարությունում իրեն սպասարկող անդեմ զանգվածը դա կատարում են:
Պատահական չէր հայտնի անձնավորության երեկվա խոհա-փիլիսոփայական ակնարկը զինանշանի մասին, իսկ մինչ այդ Արարատի-Արագածի մասին:
Հաջորդ խոհա-փիլիսոփայական ելույթը լինելու է Ցեղասպանության մասին, այն կոնտեքստում, որ մենք, ողջերս, դարձել են 1915-ին զոհվածների գերին և այդ դագաղային գերությունից պետք է ազատվել:
Տեսնենք...»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան