Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Իշխանությունները փորձում են խանգարել ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող համախմբման գործընթացը». Գառնիկ Դանիելյան

«Իշխանությունները փորձում են խանգարել ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող համախմբման գործընթացը». Գառնիկ Դանիելյան
338
Ուրբաթ, 16 հունիսի, 2023 թ., 15:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «2 ամսով կալանավորվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ակնհայտ է, որ սա հերթական քաղաքական հետապնդումն է։
Այսպիսի քայլերով իշխանությունները փորձում են խանգարել ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող համախմբման գործընթացը՝ իրականացնելով երկրորդ կործանարար կապիտուլյացիան։
Չե՛ք հաջողելու։
Ընդդիմադիր գործիչների, համարձակ քաղաքացիների նկատմամբ ճնշումները ոչ թե կանխում, այլ ավելի են ուժգնացնում հանրային ցասումը։
Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան