Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Դատարանը և ԱՆ-ը «խորը թքած ունեն» օրենքի վրա». փաստաբան

«Դատարանը և ԱՆ-ը «խորը թքած ունեն» օրենքի վրա». փաստաբան
326
Ուրբաթ, 16 հունիսի, 2023 թ., 18:00

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատարանը Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել:
Կողմերին տրամադրվել է որոշման քաղվածք:
«Որոշման քաղվածք» հասկացություն վերաբերելի օրենսդրության մեջ չկա:
Քրեակատարողական հիմնարկը Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված չէ անձին անազատության մեջ պահելու ինչ-որ քաղվածքի հիման վրա:
Բայց և դատարանը, և արդարադատության նախարարությունը «խորը թքած ունեն» օրենքի վրա և հենց հիմա ապօրինաբար ազատազրկել են Ա. Աշոտյանին»:

Աղբյուրը`   Տիգրան Աթանեսյան