Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Քաղաքական հետապնդումները ներկա վարչակազմի բացահայտ ձեռագիրն է». հայտարարություն

«Քաղաքական հետապնդումները ներկա վարչակազմի բացահայտ ձեռագիրն է». հայտարարություն
381
Ուրբաթ, 16 հունիսի, 2023 թ., 23:48

«Համախմբում» շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել. «ՀՀ գործող քաղաքական ռեժիմի հրահանգով կալանավորվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Քաղաքական հետապնդումները ներկա վարչակազմի բացահայտ ձեռագիրն է՝ կեղծ մեղադրանքներով բանտարկել իշխանությանը քննադատողներին:
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը դատապարտում է Արմեն Աշոտյանի կալանավորումը՝ այն գնահատելով ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդում, վերջինիս քննադատական խոսքը լռեցնելու համար։
ՀՀ-ում ներկա ռեժիմի օրոք ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը և ձերբակալությունները դարձել է օրինաչափ գործելաոճ, ինչի արդյունքում հարյուրավոր ընդդիմադիրներ հայտնվում են կալանավայրերում ու բանտերում։ Սա ոչ այլ ինչ է, քան պետության՝ մասնավորապես Արցախի հանձնման գործընթացից հասարակության ուշադրությունը շեղելու հերթական փորձ։
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը հետևողականորեն պայքարելու է գործող վարչակազմի դեմ՝ համոզված լինելով, որ դրանից ազատվելուց հետո միայն հնարավոր կլինի կառուցել պաշտպանված և հզոր հայրենիք»։