Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Վաղը նրանք պայմանավորվելու են, իսկ մենք ոչնչացրած ենք լինելու իրար հասկանալու հնարավորությունները». Հակոբ Բադալյան

«Վաղը նրանք պայմանավորվելու են, իսկ մենք ոչնչացրած ենք լինելու իրար հասկանալու հնարավորությունները». Հակոբ Բադալյան
414
Շաբաթ, 17 հունիսի, 2023 թ., 17:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վաշինգթոնում կայացել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հանդիպում՝ Թրեյսի-Անտոնով:
Ներկա չեմ եղել, իհարկե, չգիտեմ՝ ինչ են քննարկել, բայց ասածս ինչ է՝ հայ ժողովուրդ, դադարեք աշխարհաքաղաքական վեկտորներով միմյանց ծեծելն ու բզկտելը, մրցակցեք, քննարկեք, բանավիճեք, բերեք փաստարկներ արտաքին դաշտում այս կամ այն աշխատանքի ուղղությամբ, բայց դադարեք իրար բզկտելը, հալածելը, թշնամանալը, չբարևելը:
Տարբերությունները դարձնենք ուժ, բայց ոչ թե իրար գլխի խփելու, այլ արտաքին ուժերի հետ մեր աշխատանքի արդյունավետության համար: Վաղը նրանք պայմանավորվելու են, եթե չեն պայմանավորվել այսօր կամ դեռևս երեկ, իսկ մենք ոչնչացրած ենք լինելու իրար լսելու ու հասկանալու, իրար հետ մտածելու հնարավորությունները»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան