Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ո՞ւր է անհետացել Նիկոլի «դուխը»». Շարմազանով

«Ո՞ւր է անհետացել Նիկոլի «դուխը»». Շարմազանով
401
Երկուշաբթի, 19 հունիսի, 2023 թ., 15:30

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ո՞ւր է անհետացել Նիկոլի «դուխը». ըստ տարածված կարծիքի՝ Էրդողանի ու Ալիևի ոտքերի տակ է։
Սրանք լրիվ «ցիրկ» են։
Քիչ առաջ Նիկոլի ԱԳՆ փոխնախարարի աթոռը զբաղեցնողներից մեկն ասել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ավելի շատ խոսվում է, որ ՌԴ-ն ճանապարհների վրա ունենալու է մոնիթորինգի, այլ ոչ թե վերահսկողության ֆունկցիա։
Ու սա ասում է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը։
Մեջբերում եմ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը.
«Разблокируются все экономические и транспортные связи в регионе.
Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджана и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.
По согласованию Сторон будет обеспечено строительство новых транспортных коммуникаций, связывающих Нахичеванскую Автономную Республику с западными районами Азербайджана»։
Որտե՞ղ է գրված մոնիթորինգ։
Չկա նման բան։
Գրված է «контроль», որը նշանակում է վերահսկողություն։
Հերիք է էլի էժան մանիպուլյացիներ անեք, ամոթ է։
Գավառական ու էժան կռուտիտները հանգեցնելու են հերթական պարտության։
Հավայի խոսելու փոխարեն՝ Էրդողանի հայտարարությունները մեկնաբանեք:
Թե՞ Նիկոլն իր «դուխը» թողել է Ալիևի ու Էրդողանի ոտքերի տակ»: