Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Թեհրանի «կարմիր գիծը» և իրականությունը». Սուրեն Սուրենյանց

«Թեհրանի «կարմիր գիծը» և իրականությունը». Սուրեն Սուրենյանց
260
Երեքշաբթի, 20 հունիսի, 2023 թ., 01:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Թեհրանի «կարմիր գիծը» և իրականությունը
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խոսնակ այաթոլլա Սեյյեդ Հասան Ամիլին պարզաբանել է պաշտոնական Թեհրանի մոտեցումն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:
Եթե կարճ ձևակերպեմ, Թեհրանը դեմ չէ միջանցքի տրանսպորտային բաղադրիչին՝ կտրուկ մերժելով դրա արտատարածքային կոմպոնենտը: Այս դիրքորոշումը միանգամայն բխում է Հայաստանի շահերից:
Մյուս կողմից, պաշտոնական Թեհրանը, կարծում եմ, մեծ վերապահումներ չի ունենալու, եթե Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջան- Նախիջևան տրանսպորտային հաղորդակցությունը ենթարկվի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումներին:
Դրանք, մի կողմից, չեն ենթադրում Զանգեզուրի միջանցք՝ արտատարածքային բաղադրիչով, մյուս կողմից՝ ռուսական վերահսկողությունը (իդեալական կլիներ, եթե որևէ օտար վերահսկողություն չլիներ, բայց այդպիսի պարտավորություն ստանձնել է Փաշինյանը) սկզբունքորեն չի հանդիպելու Թեհրանի կոշտ հակազդեցությանը:
Նախ, Հայաստանի և Իրանի սահմանին դարձյալ ռուսական սահմանապահ ուժերն են, այսինքն՝ այս ռեժիմը մեր հարևաններին ծանոթ է, և երկրորդ՝ դա չարյաց փոքրագույնն է, որը կարող է կանխել Իրանի համար ոչ ցանկալի «արտատարածաշրջանային ուժերի» ներթափանցում Հարավային Կովկաս»: