Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Եթե ազնիվ եք, ինչո՞ւ եք վախենում բաց դատավարություններից»». փաստաբան

«Եթե ազնիվ եք, ինչո՞ւ եք վախենում բաց դատավարություններից»». փաստաբան
310
Երկուշաբթի, 19 հունիսի, 2023 թ., 20:30

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դռնփակ կամ չլուսաբանվող դատավարությունները դարձել են իշխանությունների մասնակցությամբ խայտառակ գործերով օրինաչափություն։
Չլուսաբանվող դատական նիստ տեղի ունեցավ նաև քպ-ական փոխթաղապետի և լրագրող Լիա Սարգսյանի գործով, որում զրպարտություն հանիսացող տեղեկությունները հերքելու և վիրավորանքի համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջներով հայց ներկայացրած քպ-ականի ներկայացուցիչը միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել։ Նիստին ներկայացել էին զոհված զինծառայողների այն հարազատները, որոնք իրենց ականջով լսել էին, թե ինչպես է քպ-ական փոխթաղապետն իրենց անվանել «փնթիներ»։ Վկաները եկել էին ցուցմունք տալու և մեր այն հորդորը, թե սա լավ առիթ է հանրությանը ցույց տալու իրականությունը, կողմն անտեսեց և օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված անտրամաբանական կարգավորումից միջնորդեց չտեսաձայնագրել նիստը։
Տիկնայք և պարոնայք, եթե ճիշտ եք, ազնիվ եք, ապա ինչու՞ եք վախենում բաց դատավարություններից»։