Ադրբեջանը սեղմում է օղակը ԼՂ շուրջ. ԱՄՆ Կոնգրեսում Արցախի թեմայով լսումներ են անցկացվել
![]() 425 Հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ., 12:54 ԱՄՆ-ն չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգը կամ էթնիկ զտումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ: Կոնգրեսականը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ խոցելի բնակչությունը շրջապատված է ավելի մեծ և ավելի հզոր ադրբեջանական ուժերով, որոնց աջակցում է Թուրքիան: «2020 թ.-ից ի վեր Ադրբեջանը սեղմում է օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Նրա ուժերը ոչ միայն օկուպացրել են նախկին տարածքի մեծ մասը, այլև նույնիսկ բուն Հայաստանի տարածքը: Ադրբեջանի կառավարությունը խախտել է համաձայնագրերը, և մարդկանց համար ավելի դժվար է դարձել Լեռնային Ղարաբաղում ստանալ սնունդ և այլ ապրանքներ… Մինչ մեր կառավարությունը քննարկումներ է անցկացնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ, մենք Կոնգրեսում պարտավոր ենք հարցնել, թե որ ուղղությամբ է այդ ամենը գնում… Մեր երկիրը պարզապես չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգը կամ էթնիկ զտումները», - նշել է Քրիս Սմիթը: Լսումները վարող մյուս կոնգրեսական Ջիմ Մաքգավերնի շեշտմամբ՝ քննարկումը տեղի է ունենում, քանի որ կան մտավախություններ, որ Լեռնային Ղարաբաղի հայերը վտանգի մեջ են: Եվ այդ վախը, ըստ կոնգրեսականի, հիմնավորված է՝ հաշվի առնելով հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը ճանաչել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
