Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ռուսական քաղաքականության մեջ «Ժիրինովսկու» մշտական դերակատար է անհրաժեշտ». Արա Արայան

«Ռուսական քաղաքականության մեջ «Ժիրինովսկու» մշտական դերակատար է անհրաժեշտ». Արա Արայան
417
Շաբաթ, 24 հունիսի, 2023 թ., 15:36

Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական քաղաքականության մեջ «Ժիրինովսկու» մշտական դերակատար է անհրաժեշտ: Ժիրինովսկին չկա, Պրիգոժինով կարելի է վախ սերմանել:
Ելցինի ժամանակ Արևմուտքին կոմունիստներով էին վախեցնում: Տեսեք հա, մեզ չօգնեք, կոմունիստները կգան իշխանության: Կոմունիստներից բացի վախեցնում էին ազգայնականներով:
Հետո հասկացան, որ կոմունիստները կարող են հանկարծակի դուրս գալ վերահսկողությունից ու վերցնել իշխանությունը և դադարեցին կոմունիստներին չափից դուրս տեղ տալ: Հասկացան, որ ազգայնականների հետ խաղը շատ վտանգավոր է, երկիրը կարող է պայթել ներսից:
Պուտինը որպես թույլ էությամբ մարդ, ոչնչացրեց բոլոր վտանգավոր մարդկանց, Լեբեդին, Եվդոկիմովին և բազմաթիվ «ռուս մուժիկի» կերպար ունեցող հայտնի գործիչներին:
Եվ գլխավոր «բոբոն» դարձավ Ժիրինովսկին: Վերահսկելի ծաղրածու, ով կարող էր ասել շատ բաներ, բայց վտանգավոր չէր:
Թե ինչ դուրս կգա Պրիգոժինից, դեռ պարզ չէ: Մեծ հաշվով վերջինիս կերպարը Ռուսաստանի դեգրադացված հասարակության համար շատ ընդունելի է,
իսկ Պուտինի համար վերահսկելի: Պրիգոժինը «ռուս մուժիկի» կերպար չէ, իսկական զինվորական չէ, բայց քիչըմ խրոխտ է...
Սմուտա սարքել, իշխանությունը պահելու համար, չափազանց վտանգավոր է, 1917 կամ 1990 թվականները չեն...
Բայց հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ սմուտան Ռուսաստանում չէր էլ վերջացել: Հրեաների դրածո Պուտինը ընդհամենը սմուտան փողի մեջ խեղդել էր, փողը պակասում է, հարցերը սվինների պես դուրս են ցցվում...
ԼժեՎլադիմիրի մայրամուտը»:

Աղբյուրը`   Արա Արայան