Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ՌԴ-ում այս վիճակը մեզ լավ բանի չի բերելու». Վահան Բաբայան

«ՌԴ-ում այս վիճակը մեզ լավ բանի չի բերելու». Վահան Բաբայան
529
Շաբաթ, 24 հունիսի, 2023 թ., 16:30

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանում կատարվողը կինո չի հայեր, այլ իրականություն:
Ոգևորված հակառուսներին խորհուրդ կտամ մտածել էդ հրճվանքից առաջ, քանի որ եթե Ռուսաստանում շարունակվեց այս վիճակը, դա որևէ լավ բանի չի բերելու մեզ և այնտեղ ապրող մեր միլիոնավոր հայրենակիցներին:
Խելքներդ գլուխներդ հավաքեք ու շատ մի ոգևորվեք, Ռուսաստանը այս դժվարություններն էլ կհաղթահարի, իսկ դուք ձեր դիվանին նստած կմնաք ու անբովանդակ ու իրականությունից կիլոմետրով հեռու սուտի վերլուծություններ կանեք»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան