«Այսօր ելույթ եմ ունենում, որպեսզի ապագայում ոչ ոք չասի` «Մենք որտեղի՞ց իմանայինք»»․ Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում
![]() 617 Շաբաթ, 24 հունիսի, 2023 թ., 18:12 ԵԽԽՎ ամառային նստաշրջանի՝ հունիսի 22-ին կայացած նիստում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի քննարկման շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանի ելույթը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Ելույթում ասվում է. «Պարո՛ն նախագահ, Այսօր ելույթ եմ ունենում, որպեսզի ապագայում ոչ ոք չասի՝ «Մենք որտեղի՞ց իմանայինք»: Ժողովրդավարական Եվրոպայի բազմաթիվ կառավարությունների, քաղաքացիական հասարակության խմբերի և քաղաքական շրջանակների ակնհայտ անգործության պատճառով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը բավական բացահայտ կերպով և գրեթե ամեն օր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար այնպիսի պայմաններ է ստեղծում, որոնք քաղաքացիական կյանքն այնտեղ անհնար են դարձնում: Այսօր Լեռնային Ղարաբաղում 120.000 հայեր դե ֆակտո մեկուսացված են քաղաքակիրթ աշխարհից և կանգնած են բնաջնջման վտանգի առաջ: Մենք չենք կարող հանդուրժել, որ բնիկ ժողովուրդն ու նրա եվրոպական քրիստոնեական ժառանգությունը ջնջվեն Լեռնային Ղարաբաղի դրախտային հողից: Լեռնային Ղարաբաղում հայերի պատմական ժառանգությունը հիրավի ողջ մարդկության և քրիստոնեական, եվրոպական քաղաքակրթության հարուստություններից է, այնպես չէ՞: Ավելին, իմ ժողովրդի այլ նշանավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Անրի Վերնոյը, Գալուստ Գյուլբենկյանը, Ջորջիո Արմանին, Վենետիկի և Վիեննայի հայ կաթոլիկ Մխիթարյան միաբանությունը և շատ ուրիշներ այլուր ստեղծել և շարունակում են ստեղծել ժառանգություն, որը պատկանում է Եվրոպային: Նրանք համոզված էին, որ Եվրոպան, որը ժամանակին դարձել էր իրենց նոր հայրենիքը, քայլեր կձեռնարկի հայ ժողովրդի նոր ցեղասպանությունները կանխելու ուղղությամբ: Եվրոպայում հումանիտար նոր աղետից խուսափելու համար մենք պետք է վստահ լինենք, որ Լեռնային Ղարաբաղն ինտեգրված է միջազգային համայնքում. այդպես այս ժողովրդի ժառանգությունն ազգերի առավել լայն համայնքի հարստությունը կդառնա: Պարո'ն նախագահ, Թույլ տվեք առաջ քաշել այս բանաձևին և առաջարկություններին կողմ քվեարկելու երկու հիմնական պատճառ: Նախ՝ այն հստակ կերպով Ադրբեջանի իշխանություններից պահանջում է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի 170-օրյա անմարդկային շրջափակումը և կատարել իրենց միջազգային պարտավորությունները: Երկրորդ՝ հանձնարարականում հաշվի են առնվում հայերի դեմ Ադրբեջանի ղեկավարության կիրառած անընդունելի բառամթերքն ու հռետորաբանությունը, ինչը, հուսով եմ՝ Նախարարների կոմիտեն կունկնդրի: Հարգելի՛ գործընկերներ, Բոլորին է հայտնի, թե Ադրբեջանի պատվիրակությունն այսօրվա բանավեճը տապալելու համար որքան ջանք գործադրեց: Նրանք ապաստան են փնտրում այս կազմակերպությունում՝ ձախողելու համար մյուսներին և միջազգային հեղինակավոր դատարանների որոշումները: Չնայած միջազգային դատարանի երկու վճիռներին՝ շրջափակումը դեռ շարունակվում է: Տարիներ շարունակ մենք ներկայացնում էինք, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել և հայերի նկատմամբ ատելություն ու խտրականություն տարածել: Այժմ այդ մասին վկայել է ՄԱԿ-ի դատարանը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ մեր կազմակերպությունը խուսափի փաստացի ոչ ստույգ և պատմականորեն անհավաստի պնդումներից, որոնք կարող են Լեռնային Ղարաբաղը ներկայացնել որպես Ադրբեջանի մաս, իսկ այս տարածաշրջանի ապագան՝ որպես նրա ներքին գործը: Հարգելի՛ գործընկերներ, Հազարամյակներ շարունակ հայերը պահպանում են իրենց ազգային արժանապատվությունն ու ինքնությունը: Մենք ականատես ենք եղել բազմաթիվ այլ կայսրությունների և էթնոսների կործանմանը: Այս անգամ էլ կկարողանանք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ծառացած են իմ ժողովրդի առջև: Հուսով եմ՝ նաև ձեր աջակցությամբ»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
