Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բռնապետությունները աղետ են դառնում թե՛ սեփական, և թե՛ հարևան ժողովուրդների համար». Իոաննիսյան

«Բռնապետությունները աղետ են դառնում թե՛ սեփական, և թե՛ հարևան ժողովուրդների համար». Իոաննիսյան
317
Կիրակի, 25 հունիսի, 2023 թ., 03:06

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի գրառումը. «Ու՞ր են բոլոր նրանք, որոնք ասում էինք, որ ժողովրդավարությունը անկայունության աղբյուր է, իսկ բռնապետությունը՝ կայունության։
Բռնապետությունները աղետ են դառնում թե՛ սեփական և թե՛ հարևան ժողովուրդների համար։ Խնդրեմ, ՌԴ քաղաքացիներ, ձեր սիրած стабильность-ը եկել, Մոսկվայի մատույցներում ժայթկում է։
Եթե Ռուսաստանը այդ աստիճան բռնապետական երկիր չլիներ՝ ոչ կհարձակվեր խաղաղասեր Ուկրաինայի վրա, ոչ կունենար այսօրվա քաղաքացիական պատերազմը, ոչ էլ կարիք կունենար մեր ու Ադրբեջանի նման երկրներին իրար կռվացնելով վերահսկել»։