Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ռուսաստանում Հայաստանի 2016 թիվն է». Ստեփան Դանիելյան

«Ռուսաստանում Հայաստանի 2016 թիվն է». Ստեփան Դանիելյան
483
Շաբաթ, 24 հունիսի, 2023 թ., 22:24

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանում Հայաստանի 2016 թիվն է։
- Վագները Սասնա Ծռերն են։
- Ռոստովը ՊՊԾ գունդն է։
- Պուտինն էլ Սերժն է։
Սցենարը կարծես թե նույնն է։ Ժամանակն է, որ Պուտինը խոստանա, որ հաջորդ ընտրություններին չի հավակնի նախագահի պաշտոնին։
Շոյգուն ու Գերասիմովը որոշ ժամանակ հետո երեւի կգնան վաստակաշատ հանգստի պայմանական Մոնումենտի ամառանոցներում։
Խնդիրն այն է, թե ինչպես Հայաստանում, փոփոխությունները կլինեն կոսմետիկ, մինչեւ մի ռուսական պայմանական Կոլյայի հայտնվելը, թե կգնան իրոք լուրջ փոփոխությունների, որ քայլարաստները չգան իշխանության»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան