«Բաքվի բռնապետը հայտարարում է «Ղարաբաղի և Արևմտյան Զանգեզուրի վերականգնման մասին»». Մետաքսե Հակոբյան
![]() 381 Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 03:06 Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է. «Մինչ նախկին-ներկաներից վերածված ռուսամետ-ռուսաֆոբերի, աշխարհաքաղաքական «ծանրակշիռ վերլուծություններ ու կանխատեսումներ» ենք անում, բաքվի բռնապետը հայտարարում է «Ղարաբաղի և Արևմտյան Զանգեզուրի վերականգնման մասին», Քաշաթաղի (Լաչին) միջանցքի ադրբեջանական անցակետն անվանում իրենց ուժեղ քաղաքական կամքի ցուցանիշ: Մինչ Արցախի իշխանությունները զբաղված են երկրի առջև ծառացած խնդիրների «լուծմամբ», ինչը «պահանջում է» սպասել ու հավատալ, որ «շուտով փրկիչը» հայտնվելու է, ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանի ներկայացուցչության ղեկավարի հետ և պատրաստակամություն հայտնում թույլատրել «Քաշաթաղի միջանցքի ադրբեջանական անցակետով հիվանդների տեղափոխումը և բժշկական անհրաժեշտ պարագաներով ապահովումը: Իսկ ինչ վերաբերում է հայ բնակիչների այլ կարիքների մատակարարմանը, ադրբեջանական կողմը հնարավորություն ունի ԿԽՄԿ-ի միջոցով օգնել՝ օգտագործելով Ստեփանակերտ-Ակնա (Աղդամ) ճանապարհը»: Այս խառնակ աշխարհում մեր գողտրիկ անկյունը չենք կորցնի, եթե գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրը դերակատարություն ունի այն պահելու, որ կարևոր է հենց այս ժամանակներում արժանապատիվ լինել, Աստծուն ականջալուր լինել ու պատրաստ լինել...»: Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
