Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սպառնալիքներն ու մարտահրավերներն ավելանալու են». Էդուարդ Շարմազանով

«Սպառնալիքներն ու մարտահրավերներն ավելանալու են». Էդուարդ Շարմազանով
295
Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 09:06

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Քանի դեռ Ռուսաստան-ՆԱՏՕ փաստացի պատերազմը չի ավարտվել, անմտություն է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում քննարկել։
1945-ից ձևավորված նոր աշխարհակարգը վաղուց արդեն էֆեկտիվ չէ։
Աշխարհը թևակոխել է ոչ թե սառը, այլ տաք հակամարտություների փուլ։
Բայց Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչներն այս ամենը չեն ցանկանում տեսնել ու շարունակում են Հայաստանը դարձնել Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության նոր պոլիգոն։
Ի՞նչ պայմանավորվածություն էլ ձեռք բերվեն, ռուս-արևմտյան հակամարտուլյան ավարտից հետո դրանք ռևիզիայի են ենթարկվելու։
Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի վճռականությունը նույնքան վճռականորեն բացել է իր բանակցային «աքիլեսյան գարշապարը»։
Սա զրոյացրել է Հայաստանի գործոն լինելու որևէ հեռանկարը։
Մի բան ակնհայտ է. մեզ նոր իշխանություն է պետք՝ հաշվարկված, պրագմատիկ, ռացիոնալ քայլեր իրականացնելու համար։
Սպառնալիքներն ու մարտահրավերներն ավելանալու են։
Անխուսափելի է դառնալու նոր ընտրության իրականացումը։
Մեր սպառնալիքներն են՝ Ադրբեջանը և Թուրքիան։
Նիկոլը գնում է դեպի Թուրքիայի հետ սերտացում՝ հրաժարվելով Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից»: