Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Վիգեն, քո երեխաներն ամաչելու են քո համար. այս խոսքերը 1996-ին ասել է Պարույր Հայրիկյանը». Մալյան

«Վիգեն, քո երեխաներն ամաչելու են քո համար. այս խոսքերը 1996-ին ասել է Պարույր Հայրիկյանը». Մալյան
557
Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 15:30

Հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատերը երևի չեն հիշի, բայց ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու պրակտիկան հիմնադրել է Վիգեն Խաչատրյանը:
«Վիգեն, քո երեխաները ամաչելու են քո համար...»
Այս մարգարեական խոսքերը 1996 թվականի սեպտեմբերի 26-ին ԱԺ դահլիճում ամբիոնից Վիգեն Խաչատրյանին ասեց Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնեմ, որ այդ օրը Հայաստանում հիմնադրվեց ԱԺ-ում ընդդիմադիրներին ծեծելու պրակտիկան: Վիգեն Խաչատրյանը նիստի ժամանակ ոգևորված հարձակվում և ծեծում էր ընդդիմադիր Պարույր Հայրիկյանին և Շավարշ Քոչարյանին:
Սա որպես զուտ հիշեցում, թե ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ...»:

Աղբյուրը`   Նարեկ Մալյան